Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն հունվարի 17-ին եռօրյա ազգային սուգ Է հայտարարել Բոգոտայում կատարված ահաբեկչական գործողության հետևանքով զոհվածների հիշատակին:

Այդ մասին նա հայտարարել Է ազգին հղած ուղերձում:

«Ահաբեկչական գործողության պահից մենք ամբողջ անհրաժեշտ օգնությունն են ցույց տալիս զոհվածների ընտանիքներին, նրանց բոլորին ես մշտապես հղում եմ իմ սերը, իմ շնորհակալության զգացումը: Եվ նրանց պատվին մենք եռօրյա ազգային սուգ ենք հայտարարում»,- նշել Է Դուկեն:

Հիշեցնենք, որ հունվարի 17-ի առավոտյան պայթանյութով լցված ավտոմոբիլը մխրճվել Է Կոլումբիայի Ազգային ոստիկանական ակադեմիայի շենքի պատի մեջ: Պայթյունի հետեւանքով զոհվել Է առնվազն 21 մարդ, եւս 68 հոգի վիրավորվել Է: Երկրի գլխավոր դատախազ Նեստոր Ումբերտո Մարտինեսն, ամփոփելով անվտանգության խորհրդի նստի արդյունքները, հայտարարել Է, որ հանցագործի անունը Խոսե Ալդեմար Ռոխաս Ռոդրիգես Է: Ներկայում իշխանությունները պարզում են, թե նա կապված Է եղել արդյոք ապստամբական խմբավորումների կամ այլ հանցավոր կազմակերպությունների հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: