Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ա. Ավետիսյանը հունվարի 17-ին չհայտարարված այց է կատարել ՊՆ կենտրոնական հավաքակայան, ծանոթացել զորակոչիկների ընդունման, վիճակահանության և բուժզննության կազմակերպման, մանդատային հանձանաժողովի աշխատանքներին, զրուցել զորակոչիկների և ծնողների հետ:

Այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: