Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) Շանլըուրֆա (Ուրֆա-Եդեսիա) քաղաքից պատգամավոր ընտրված Օսման Բայդեմիրը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում շահել է դատն ընդդեմ Թուրքիայի Հանրապետության։

2006թ-ին քիմիական զենքի կիրառման արդյունքում Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) 14 գրոհայինների մահվան կապակցությամբ Բայդեմիրը հանդես էր եկել ելույթով։

Ըստ Թուրքիայի պատկան մարմինների՝ «Բայդեմիրը այդ ելույթով խրախուսել է հանցագործությունը և հանցագործներին»։

Բայդեմիրը դատապարտվել էր երկու ամիս բանտարկության, որը փոխարինվել էր տուգանքով։ Պատգամավորի փաստաբանները դիմել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

ՄԻԵԴԸ-ը այս որոշումը համարել է խոսքի ազատության ոտնահարում։ Թուրքական պետությունը Բայդեմիրին 2 975 եվրո փոխհատուցում պետք է տրամադրի։