Ավարտվել են շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց 2019թ-ի առաջնությունները:

10 տարի անց Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճել է գրոսմայստեր Արման Փաշիկյանը։

Փաշիկյանն, ով վերջին անգամ 2009թ-ին էր դարձել Հայաստանի չեմպիոն, 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր: Գրոսմայստերը ոչ մի պարտություն չի կրել` 4 պարտիայում հաղթանակ տանելով, իսկ մնացած խաղերն ավարտելով ոչ-ոքի արդյունքով: