ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում` 2018թ-ի դեկտեմբերի 9-ին ՀՀ-ում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ։

ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ներկայացուցիչն արձագանքել է ադրբեջանցի պատվիրակների` հայաստանյան ընտրություններին վերաբերող ելույթներին:

«Մաղթում եմ ձեզ թավշյա հեղափոխություն` ձեր իսկ բարօրության համար»։

Էդմոն Մարուքյանն իր ելույթի տեսագրությունը` հայերեն թարգմանությամբ, տեղադրել է ֆեյսբուքյան էջում: