ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որտեղ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Գևորգ Մուրադյանը:

Նա ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը: Աշխատել է ԵՊՀ-ում՝ որպես գիտաշխատող: Մասնակցել է մի շարք դրամաշնորհային ծրագրերի, Հումբոլդիմրցանակակիր է:

Մուրադյանը թեկնածությունն առաջադրել էր ԱԺ պատգամավոր, ՀՀ կրթության և գիտության նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը: «Մենք շեշտը դնում ենք պրոֆեսիոնալիզմի վրա: Համոզված ենք, որ Գևորգ Մուրադյանի գիտական և կազմակերպչական փորձը մեծ նպաստ կբերի համալսարանին՝բարեփոխումների ճանապարհով անցնելու համար», - նշել է Հովհաննես Հովհաննիսյանը, հայտնում է ԵՊՀ մամուլի ծառայությունը:

Գևորգ Մուրադյանն իր ելույթում ասել է, որ առաջնային նպատակը պետք է լինիայն, որ ճիշտ գնահատվեն համալսարանի խնդիրների առաջնահերթությունները,իրական հնարավորությունները և լուծումների ճանապարհը:

Ձայների մեծամասնությամբ հոգաբարձուների խորհրդի քարտուղար է ընտրվել Արթուր Իսրայելյանը (Արթուր Իսրայելյան՝ 16 կողմ ձայն, Ամալյա Սողոմոնյան՝ 14 կողմ ձայն):

Արթուր Իսրայելյանը, իր ելույթում ներկայացնելով անցած ճանապարհը և գործունեությունը, ասել է, որ պատրաստ է իր ուժերի ներածին չափով նպաստել համալսարանի զարգացմանը.

«Այս տարի լրացավ համալսարանում իմ գործունեության 10 տարին»: