Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանի հաջորդ մենամարտը կկայանա փետրվարի 9-ին:

Սոչիում կայանալիք բռնցքամարտի այդ երեկոյի ընթացքում, ի թիվս այլոց, ռինգ դուրս կգան նաև հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Վահե Սարուխանյանն ու Գոռ Երիցյանը:

WBO վարկածով աշխարհի երիտասարդների չեմպիոն Երիցյանի մրցակցի անունը դեռևս հաստատված չէ: Վահե Սարուխանյանը, ով պրոֆեսիոնալ ռինգում տոնել է 19 հաղթանակ, իր առաջին մենամարտը կանցկացնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գավաթի խաղարկությունում, որին կմասնակցեն թեթև քաշային կարգում Ռուսաստանի ուժեղագույն 8 բռնցքամարտիկ:

Մրցաշարի առաջին մենամարտում Սարուխանյանի մրցակիցը կլինի Պավել Մալիկովը: ՌԴ նախագահի գավաթի խաղարկությունում բացարձակ հաղթող կճանաչվի այն բռնցքամարտիկը, ով հաղթանակ կտանի 3 մենամարտում: