ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 21.01.2019թ-ի նիստում պատգամավորի ներկայացուցչական մանդատ ստացած փաստաբանների փաստաբանական գործունեության արտոնագրերի գործողությունը կասեցվել է:

Փաստաբանների պալատից ներկայացնում են՝

Փաստաբաններ՝

- Նիկոլայ Յուրիի Բաղդասարյանը (արտոնագիր № 95),
- Հերիքնազ Սարգսի Տիգրանյանը (արտոնագիր № 618),
- Աննա Սամվելի Կարապետյանը (արտոնագիր № 2091)
- Սուրեն Սամվելի Գրիգորյանը (արտոնագիր № 2037),
- Արթուր Ռազմիկի Դավթյանը (արտոնագիր № 391),
- Էդմոն Հրաչիկի Մարուքյանը (արտոնագիր № 788)
- Տարոն Վարդանի Սիմոնյանը (արտոնագիր № 1092)

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 09.12.2018թ. արտահերթ ընտրություններում համապատասխան տարածքային և համապետական ընտրական ցուցակներով ընտրվել են 7-րդ գումարման ազգային ժողովի պատգամավոր, իսկ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 04.01.2019թ. թիվ 1 արձանագրության համաձայն գրանցվել են որպես ՀՀ ազգային ժողովի պատգամավոր և ստացել են մանդատ:

«ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 21.01.2019թ-ի նիստում պատգամավորի ներկայացուցչական մանդատ ստացած վերոնշյալ փաստաբանների փաստաբանական գործունեության արտոնագրերի գործողությունը կասեցվել է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, համաձայն որի՝ Փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցվում է, եթե փաստաբանը ... ընտրվել է պետական ընտրովի մարմիններում, համայնքի ղեկավարի կամ ավագանու պաշտոնում` իր լիազորությունների ժամկետով:

Նշված անձանց փաստաբանական գործունեության արտոնագրերի գործողությունը կասեցվել է Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման ազգային ժողովի պատգամավորի լիազորությունների ժամկետով»,- ասված է հաղորդագրության մեջ։