Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը այսօր Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն։ Թուրքիան հայտարարել է, որ հանդիպմանը կքննարկվի Սիրիայի հյուսիսում «անվտանգության գոտի» ստեղծելու Անկարայի առաջարկը:

Ռուսաստանը և Թուրքիան սիրիական հակամարտության հակառակ կողմերում են գտնվում: Ռուսաստանը մեծ աջակցություն է ցուցաբերում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանությանը, իսկ Թուրքիան աջակցում է ընդդիմությանը, որը պայքարում է Սիրիայի կառավարական ուժերի դեմ:

Սակայն Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնել են համակարգել ցամաքային գործողությունները, երբ դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անակնկալ հայտարարություն արեց Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերման մասին։