Միջդիրքային տարածքում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայող Բահրուզ Ջալիլբեյլիի դին փոխանցվել է Ադրբեջանին:

Զինծառայողի դին փոխանցվել է նոյեմբերի 28-ին հայ-ադրբեջանական պետական սահմանի Երասխ-Սադարակ հատվածում: Դին փոխանցվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի անդամների ներկայությամբ, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Նոյեմբերի 23-ի առավոտյան, ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները հայտնաբերել են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ: ՀՀ պաշտպանության նախարարությունն իր պատրաստակամությունն էր հայտնել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ զինծառայողի դին ադրբեջանական կողմին փոխանցելու հարցում: