Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ չի լքելու իր պաշտոնը մինչև 2025թ՝ սահմանված ժամկետի ավարտը:

Հիշեցնենք, որ նախագահի պաշտոնը Մադուրոն ստանձնել է 2019թ-ի հունվարի 10-ին և օրենքի համաձայն պետք է նախագահի մինչև 2025թ: Նրա խոսքով՝ նախագահի պաշտոնում իրեն աջակցում են «քաղաքացիական հասարակությունն ու զինվորականները»:

«Ես խնդրում եմ, որ Վենսուելայում հաղթի արդարությունը, որպեսզի խաղաղություն հաստատվի և հարգվի սոցիալական պետությունը: Եթե արդարություն լինի, կլինի նաև հանրապետություն և մենք չենք կորցնի ո՛չ հանրապետությունը, ո՛չ հայրենիքը», - հայտարարել է Մադուրոն Գերգույն դատարանի առջև ելույթ ունենալիս:

Հիշեցնենք, որ հունվարի 21-ից Վենեսուելայում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել՝ ընդդեմ երկրի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի: Ընդդիմադիր խորհրդարանի նախագահ Խուան Գուաիդոն իրեն հռչակել է երկրի ժամանակավոր նախագահ:

ԱՄՆ-ը և մի շարք այլ երկրներ աջակցություն են հայտնել ընդդիմադիր առաջնորդին, սակայն կան մի շարք երկրներ, որոնք իրենց աջակցութունն են հայնել Մադուրոյին: