Արմավիր քաղաքի ավագանու նիստում միձայն ընդունվեց գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին Արմավիր քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու մասին որոշումը։ Ավագանին դեռ անցած տարեվերջին էր արմավիրցիներից ստացել դիմում՝ պահաջելով զրկել Մանվել Գրիգորյանին պատվավոր քաղաքացու կոչումից։

Այսպիսով, ավագանին ուժը կորցրած ճանաչեց 2006թ-ի դեկտեմբերի 5-ի որոշումը՝ պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին Արմավիր քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին որոշումը։ Քաղաքապետ Դավիթ Խուդաթյանն ասաց, որ որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունելու պահից։

Հիշեցնենք, որ 2018թ-ի դեկտեմբերի 25-ի ավագանու նիստում այս հարցը կրկին քննարկվել էր. Քաղաքապետարանը Արմավիրի 300 քաղաքացու ստորագրությամբ դիմում էր ստացել գեներալ Մանվել Գրիգորյանին Արավիրի «Պատվավոր քաղաքացի» կոչումից զրկելու վեաբերյալ, առաջարկել էին հարցն արտակարգ կարգով ներառել նիստի օրակարգ։ Սակայն այն չընդգրկվեց նիստի օրակարգ, որոշվեց այն քննարկել հերթական նիստի ժամանակ։

Հիշեցնենք նաև, որ 2018թ-ի հուլիսի 24-ին Էջմիածնի ավագանին զրկել է Մանվել Գրիգորյանին «Էջմիածնի պատվավոր քաղաքացու» կոչումից։