Gibraltar Masters-ում շարունակում է իր ելույթները հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը:

5-րդ տուրում հայ գրոսմայստերը սևերով հաղթել է արգենտինացի Ֆերնանդո Պերալտային: Մրցաշարի գործող չեմպիոնը հաղթանակը գրանցել է 57-րդ քայլում:

Այս հաղթանակից հետո Արոնյանը վաստակած 4 միավորով բաժանում է մրցաշարային աղյուսակի 3-18-րդ հորիզոնականները:

Հիշեցնենք, որ նախորդ տուրում Արոնյանը ոչ-ոքի էր խաղացել Իրանի ներկայացուցիչ Սարասադատ Խադեմալշարիեհի հետ: