Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամները` Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը շարունակում են ելույթները Ջիբրալթարում:

Լևոն Արոնյանը բաց թողեց 7-րդ տուրը: Իսկ Հրանտ Մելքումյանը ստիպեց անձնատուր լինել լեհ Ռադոսլավ Բարսկուն: Իսկ Էլինա Դանիելյանը կիսեց միավորը մրցակցուհու հետ:

Այժմ Արոնյանն ունի 5,5 միավոր: 4,5 միավոր ունի Հրանտ Մելքումյանը: