ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կանանց և աղջիկների ֆուտբոլի զարգացման ուղղությամբ կոնկրետ քայլեր է իրականացնում, մասնավորապես այս տարի Հայաստանի ողջ տարածքում անցկացնելու է ֆուտբոլային 3x3 ֆեստիվալներ ամիսը մեկ անգամ Հայաստանի բոլոր մարզերում։ Մեկնարկը կտրվի փետրվարի 16-ին Երևանում։

Հայաստանի կանանց Ա և Բ խմբերում մասնակիցների թիվը կավելանա 2019թ-ի սեպտեմբերից։ Այժմ երկու խմբերում խաղում են 6-ական թիմ։ Առաջին խմբում կլինեն առնվազն 8, իսկ երկրորդ խմբում՝ 10 թիմ: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում մարզերում կանանց ֆուտբոլի զարգացմանը, արդեն նոյեմբեր ամսին նախատեսվում է տալ կանանց ֆուտզալի Հայաստանի առաջնության մեկնարկը, իսկ մինչև 19 տարեկանների հավաքականը նախապատրաստվում է Եվրո 2020թ-ի որակավորման փուլին: Ի դեպ՝ ստեղծվելու է նաև կանանց մեծահասակների հավաքական ու այս գործում ներգրավվելու են նաև Սփյուռքում գործող տարբեր ֆուտբոլային ակումբների ազգությամբ հայ խաղացողներ»։