Երեքշաբթի մի շարք երկրներում Gmail էլ․ փոստի ծառայության հետ կապված խնդիրներ են գրանցվել:

Այս մասին հայտնում է Downdetector ծառայությունը, որը վերահսկում է ինտերնետ-ռեսուրսների շահագործումը։

«Gmail-ի աշխատանքում խնդիրները նկատվել են ԱՄՆ ժամանակով 06:16-ից սկսած», - ասվում է հայտարարության մեջ:

Gmail-ի խափանման մասին հայտնած օգտատերերի մեծ մասը (42 տոկոս) խնդիրներ են ունենում մուտք գործելիս, 31 տոկոսը դժվարությամբ է ստանում էլ․ փոստով առաքումները։ Եվս 26 տոկոսը խոսում է կայքի սպասարկման հետ կապված խնդիրների մասին:

Առավել հաճախ խափանումների մասին հաղորդում են Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների, Ֆրանսիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Լեհաստանի, ինչպես նաև ԱՄՆ-ի, Բրազիլիայի և Չիլիի բնակիչները:

Նշենք, որ Gmail-ը Google ամերիկյան ընկերության փոստային ծառայությունն է: