ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայաստանը Արցախյան հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցություններում չի կարող քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը:

Պատասխանելով հարցին, որ որոշ փորձագիտական շրջանակներ ԼՂ հարցում իր և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականության միջև ընդհանրություններ են տեսնում, Փաշինյանն ասել է, որ դա «կատարյալ մոլորություն է»:

«Մեր կառավարությունը ԼՂ հարցում վարում է մի քաղաքականություն, որը նախորդները չեն վարել, և որևէ ընդհանուր եզրեր գտնելու փորձերը մոլորություն են», - ասել է նա: