Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) այսօր գումարած նիստում, հիմք ընդունելով Ազգային Ժողովի նախագահի` Ազգային Ժողովի պատգամավոր Վահագն Գրիգորյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը:

Հանձնաժողովի մամուլի ծառայության հաղորդմամբ, ղեկավարվելով Ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասով, կազմվել է արձանագրություն՝ Ազգային Ժողովի Իմ քայլը կուսակցությունների դաշինքի թիվ 4 տարածքային ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը նույն դաշինքի թիվ 4 տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Վարդան Նելսոնի Աթաբեկյանին տալու մասին: