Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Վերջերս որոշակի շրջանակներ ՀՀ նոր իշխանություններին փորձում են ներկայացնել որպես տարածք հանձնողներ: Ցավոք, որոշ ընկերներ կուլ տվեցին այս քարոզչական խայծը և փորձեցին կասկածանքով նայել ընթացող գործընթացներին: Այնինչ հստակ է, որ որևէ զիջում չի լինելու և առաջիկայում հսկայական աշխատանք կա անելու ուժեղացման ուղղությամբ: Այսօր ևս ՀՀ վարչապետն արտահայտվեց այս թեմայով, Փաշինյանը հայտարարեց, որ տարածքներ խաղաղության դիմաց' բանաձևն անընդունելի է իր համար:

ՀՀ իշխանությունների դեմ աշխատողներն իրենց օրակարգն ունեն և այդ գործում չեն դադարելու օգտագործել դեզինֆորմացիան՝ այդ թվում արցախյան օրակարգով: Իսկ Արցախի վերաբնակեցմամբ, թերբանակեցված շրջանների ու համայնքերի զարգացմամբ հետաքրքվող ընկերներով պետք է միավորվենք հստակ խնդրի շուրջ՝ ինչպես առավել օգտավետությամբ օգտագործենք ՀՀ իշխանությունների ընձեռնած հնարավորությունները տարիների ընթացքում կուտակված խնդիրները լուծելու համար: Հատկապես այն ֆոնին, որ Սերժի օրոք բակոյական ռեժիմը վերաբնակեցմանը վերաբերվել է զուտ ֆեոդալական շահերից ելնելով՝ նոր վերաբնակիչներին դիտելով որպես էժան աշխատուժ մի քանի հոգու կամ «հիմնադրամի» պատկանող հազարավոր հեկտարների մշակման գործում, իսկ ինքնաբավ դարձած վերաբնակիչներին քշելով իրենց համայնքներից վարչական և ոստիկանական տեռորի միջոցով: Հետևաբար, փորձենք ի մի բերել տարիների ընթացքում հավաքված գաղափարները և ուժեղ լոբբինգ սկսենք՝ ՀՀ իշխանությունների միջոցով այն իրագործելու համար»: