2018թ-ի հունվար-դեկտեմբերի ամիսներին 2017թ-ին նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է մոտ 6%-ով:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2018թ-ի դեկտեմբերին 2017թ-ի նույն ամսվա համեմատ աճել է 6.4%-ով:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2018թ-ի հունվար-դեկտեմբերին աճել է 4.3%-ով, շինարարության ծավալը՝ 4.5%-ով, առևտրի շրջանառությունը՝ 8.7%-ով, ծառայությունների ծավալը՝ 18.8%-ով:

Հաշվետու ժամանակահատվածում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն անկում է գրանցել 7.6%-ով: