Ադրբեջանի ԱԳՆ-ն, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ հայկական կողմը բացառում է «տարածքներ հանուն խաղաղության» բանաձևը, հայտարարել է, թե Փաշինյանի տրամաբանությունը դժվար է հասկանալ:

«Փաշինյանի տրամաբանությունը դժվար է հասկանալ։ Ինչպես հայտնի է, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների հիմքում հենց հայկական զորքերի դուրսբերումն է Ադրբեջանի գրավյալ տարածքներից», - ասված է հայտարարության մեջ, հայտնում է Interfax.az-ը։

Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ նաև հղում է արվում ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերին:

«Այդ պահանջը արտացոլված է ՄԱԿ ԱԽ չորս բանաձևերում, ինչպես նաև գրեթե բոլոր փաստաթղթերում, որոնք ընդունվել են միջազգային կազմակերպությունների կողմից հակամարտության կարգավորման շրջանակում։ Հարց է առաջանում՝ Փաշինյանի այս դիրքորումը նշանակում է, որ նա հրաժարվո՞ւմ է բանակցություններից»,-ասվում է հայտարարության մեջ: