ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան բանակայինների միջոցով Վենեսուելայում ռազմական գործողություններ անցկացնելու հարցը դեռ բաց է, հաղորդում է mk.ru-ն՝ վկայակոչելով նախագահի՝ CBS-ին տված հարցազրույցը:

«Չեմ ուզում ասել, սակայն դա օրակարգում է»,- հայտարարել է Թրամփը:

Նա հայտնել է նաև, որ Վենեսուելայի իշխանություններն իրեն առաջարկել են հանդիպել երկրի պաշտոնական նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ, սակայն ինքը հրաժարվել է բանակցություններից:

ԱՄՆ-ը առաջին պետությունն էր, որը ճանաչել էր Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ, ընդդիմադիր Խուան Գուայդոյին որպես ժամանակավոր նախագահ: Նրա իշխանության ճանաչումը հաստատել էր Թրամփն անձամբ Գուայդոյի՝ ինքն իրեն երկրի նախագահ հռչակելուց րոպեներ անց: Գուայդոյին նախագահի պաշտոնակատար ճանաչած երկրորդ երկիրը Կանադան էր: