ՀՀ ոստիկանությունից հերքում են լուրերը, թե ոստիկանության զորքերի՝ դիրքեր բարձրացած զինծառայողներին չեն վճարվել խոստացված պարգևավճարները: Այս մասին նշված է Ոստիկանության պարզաբանման մեջ:

«Պարզաբանենք, որ ոստիկանության ծառայողներին՝ ոստիկանության պետից մինչև շարքային, այդ թվում և մարտական հերթափոխում գտնվողներին, տարեվերջին վճարվել են օրենքով նախատեսված պարգևավճարները:

Ավելին, ինչ վերաբերում է մարտական հերթապահություն իրականացրած ծառայողներին, ապա ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի՝ հունվարի 23-ին ստորագրած առանձին հրամանով նրանց կտրվի նաև լրացուցիչ պարգևավճար:

Լրատվամիջոցներին կոչ ենք անում հրապարակումներ պատրաստելիս, հավաստի ու լիարժեք տեղեկատվություն ստանալու համար, դիմել իրազեկ ու պատկան մարմիններին»,- ասված է պարզաբանման մեջ: