Իսրայելը սկսել է պատ կառուցել Գազայի հատվածի հետ սահմանին:

«Պատնեշը կխոչընդոտի ահաբեկիչների ներթափանցումը Գազայի հատվածից Իսրայել»,- հայտարարել է երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուն:

Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ պատնեշն անցնելու է արդեն ավարտին հասցված ստորգետնյա պատնեշի երկայնքով: Ստորգետնյա պատնեշը նախատեսված է կասեցնելու ՀԱՄԱՍ-ի գրոհայինների կողմից թունելների կառուցումը:

Պաշտպանական պատնեշը 6 մ բարձրություն կունենա և 65 կմ երկարություն և կձգվի Պաղեստինի տարածքների հետ սահմանով, գրում է Deutsche Welle-ն: