Ucom ընկերությունը տարածել է հայտարարություն՝ տեղեկացնելով, թե ինչո՞վ է պայմանավորված կապի ընդհատումը։

«Հարգելի՛ բաժանորդներ և լրագրողներ։ Այս պահին խնդիր կա Ucom-ի միջազգային կապուղիների հետ։ Մասնավորապես՝ Վրաստանի սահմանից եկող մալուխն է կտրված։

Երկու երկրի պատասխանատու մասնագետները աշխատում են մալուխը վերականգնելու և ծառայությունների բնականոն ընթացքն ապահովելու ուղղությամբ։

Տվյալ պահին գործում են պահուստային մալուխները։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը»,- նշում են ընկերությունից։