Հայաստանում կերամիկայից սպասքի արտադրություն կհիմնվի, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը:

Կբացվի 150 աշխատատեղ: Ծրագիրը կյանքի կկոչվի ՀՀ-ում Իտալիայի դեսպան Վինչենցո դել Մոնակոյի հետ համատեղ ջանքերով և «Մուլտի գրուպ» կոնցեռնի աջակցությամբ:

«Հուլիսին (2018թ-ի) Իտալիայի Նախագահ Սերջիո Մատարելան Նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով այցելեց Հայաստան։ Պատվիրակության կազմում էին նաև մի խումբ գործարարներ։ Այցից հետո Իտալիայի դեսպան Վինչենցո դել Մոնակոյի հետ համատեղ ջանքերով և «Մուլտի գրուպ» կոնցեռնի հետաքրքրվածության շնորհիվ կհիմնվի կերամիկայից սպասքի արտադրություն»,- նշել է Մանե Ադամյանը:

Հումքը կլինի հայկական, իսկ որոշ անհրաժեշտ նյութեր կներկրվեն եվրոպական այլ երկրներից:

Ադամյանը նշել է, որ ընկերությունը պլանավորել էր արտադրությունը հիմնել ՀՀ հարևան երկրներից մեկում: