Վրաստանի Գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկատվա-խորհրդատվական կենտրոնի աշխատակիցները շրջում են գյուղերով, ծանոթանում գյուղատնտեսական խնդիրներին, ինչպես նաև բնակչությանը տեղեկացնում են պետական ծրագրի մասին:

Այսօրվանից սկսած 2 ամսվա ընթացքում, տեղեկատվա-խորհրդատվական կենտրոնի աշխատակիցները պետք է շրջեն մունիցիպալիտետի 64 գյուղերով: Նրանք խնդրում են ֆերմերներին լինել ակտիվ և մասնակցել իրենց հանդիպումներին:

«Գյուղեր կան, որոնք ունեն խնդիրներ, բայց մենք չգիտենք դրանց մասին: Հետևաբար, մենք ուզում ենք շրջել գյուղերով և իմանալ դրանց մասին»,- ասել է Վրաստանի Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկատվա-խորհրդատվական կենտրոնի առաջին կարգի ավագ մասնագետ Ռամազ Գոգոլաձեն:

Տեղեկատվա -խորհրդատվական կենտրոնի աշխատակիցները ֆերմերներին կծանոթացնեն գյուղատնտեսական տեխնիկայի պետական սուբսիդավորման նոր ծրագրի հետ:

Ըստ այդ ծրագրի, գյուղատնտեսական տեխնիկա հնարավոր է գնել վճարելով գնի 50%, իսկ մնացածը կվճարի պետությունը: