Ռուսական արտադրության «Իսկանդեր-Մ» օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգի համար կստեղծվեն նոր տեսակի հրթիռներ: ТАСС-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է ՌԴ Պաշտպանության նախարարության Գիտատեխնիկական խորհրդի նախագահ, հրթիռահրետանային ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Ռոման Սպիրինը:

Նրա խոսքով` նոր հրթիռների ստեղծումը նպատակ ունի բարձրացնել «Իսկանդեր-Մ» գերճշգրիտ բալիստիկ հրթիռային համակարգի մարտական հնարավորությունները, բարելավել զինատեսակի տեխնիկական բնութագիրը, ապահովել դրա գործարկումը ցանկացած եղանակային պայմաններում:

Ռոման Սպիրինն ընդգծել է, որ ստեղծվելու են բազմաֆունկցիոնալ հակատանկային հրթիռներ, որոնք գործելու են «կրակեց` մոռացավ» սկզբունքով: