Գվինեայի հյուսիս-արևելքում գտնվող Սիգիրի քաղաքի ոսկու հանքավայրում տեղի ունեցած սողանքի հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել, Ռիա Նովոստի-ի փոխանցմամբ` հաղորդում է Guinee Matin-ը` վկայակոչելով տեղի իշխանություններին:

Պարբերականը նշել է, որ սողանքն առաջացել է կիրակի երեկոյան, սակայն զոհերի մասին հայտնի է դարձել միայն երկուշաբթի

«Այս պահին հայտնի է 17 հանքափորի զոհվելու մասին, սակայն որոնումները շարունակվում են»,- թերթին փոխանցել է տեղի իշխանությունների աղբյուրը:

Նշվում է, որ հանքավայրում գտնվող մյուս մարդկանց որոնողափրկարարական աշխատանքները ձգձգվում են` հանքի մեծ խորության պատճառով: