Ֆրանսիայում մոտ 2.5 ամիս բողոքի ակցիաներ իրականացնող «դեղին բաճկոնների» շարժման առաջնորդներից մեկը դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման: Այդ մասին գրում է ֆրանսիական Le Figaro թերթը:

Աղբյուրի փոխանցմամբ` շարժման 41-ամյա ներկայացուցիչը, ում անունը չի նշվում, մեղադրվում է հունվարի 26-ին Մարսելում տեղի ունեցած ակցիայի ընթացքում ոստիկաններին սադրելու, նրանց հետ վիճաբանելու և նրանց նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

Նշվում է, որ նույն օրը երեկոյան մի խումբ «դեղին բաճկոններ» հարձակվել են իրավապահների վրա և քարեր նետել նրանց ուղղությամբ: Ոստիկաններից մեկը վիրավորվել է: