Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնության հիմնադիր Հայկ Բաբայանը նախաձեռնության ֆեյսբուքյան էջում գրել է գրանցած հերթական հաջողության մասին․

«Հարգելի լրագրողնե՛ր, հետևորդնե՛ր, աջակիցնե՛ր, սփյուռքահայե՛ր, կինոյի նվիրյալնե՛ր և պարզապես Հայֆիլմը սիրող և նրա համար իսկապես անհանգստացող քաղաքացինե՛ր։ Հայֆիլմի հնաբնակ տիկին Լիդա Գևորգյանի կոչը ևս իր արդյունքն ունեցավ։ Մեծ ոգևորությամբ ցանկանում ենք հայտնել, որ վաղը տեղի կունենա Պետգույքի կառավարման վարչության և Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնության հանդիպումը։ Անգամ ես, որ այս պահին մի փոքր վատառողջ եմ, որևէ նշանակություն չունի ոգևորված գնալու ենք, ծրագրերը ներկայացնելու ենք, միմյանց լսելու ենք և փորձելու ենք շարժվել առաջ հանուն Հայֆիլմի բրենդի վերականգնման,և հանուն Հայաստանի Հանրապետության։

Իսկ վաղը վարչությանը և հարգարժան պարոն Բաբայանին առաջարկելու եմ այնպիսի մի բան, որի նմանը երևի թե չի եղել պատմության մեջ։ Նույն առաջարկս պատրաստ եմ հայտնելու նաև լրագրողներին,կամ հանդես գալ առանձին հայտարարությամբ։

Յուրաքանչյուրս եթե մեր ոլորտի համար անհատապես գնանք որևէ զոհողության, մեր երկրի բոլոր ոլորտները կարճ ժամանակում կծաղկեն։ Նախաձեռնությունը պետությանը աջակցող է, ոչ թե պահանջող։ Հայֆիլմը ազգային արժեք է։ Աստված մեզ հետ․․․

Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնության հիմնադիր Հայկ Բաբայան․ Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնություն»