«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ես չգիտեմ, թե ի՞նչ է Սերժ Սարգսյանը այսօր պատմել ՀՔԾ-ում:

Բայց ես շատ լավ եմ հիշում, թե ինչ է ինքը մարտի 1-ի ուշ երեկոյան հեռախոսով ասել «Ժառանգության» պատգամավորներից մեկին:

Չեմ պատմի այդ խոսակցության մանրամասները, բայց ասեմ, որ Սերժ Սարգսյանը հնար չունի ՀՔԾ-ում ասելու, որ տեղյակ չի եղել, կամ որ հաջորդ օրն է տեղեկացել տեղի ունեցողի մասին:

Ըստ էության, ինքը տեղյակ էր անգամ այն դեպքերից, որոնք դեռ պիտի կատարվեին»: