Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարևան Իրանում ոչխարի մսի կիլոգրամի գինը դարձել է 23.5 դոլարին համարժեք ռիալ: Հայաստանի շուրջ 690 հազար ոչխարների զգալի մասը կարող է հայտնվել շուրջ 83 միլիոն բնակչություն ունեցող Իրանի շուկայում: Հայաստանում դժվար կլինի նորից վերականգնել ոչխարների գլխաքանակը: Դրա համար ֆինանսներ հարկավոր կլինեն, իսկ բանկերը տարբեր պատրվակներով մերժում են գյուղացիական էժան վարկերի տրամադրումը, որպեսզի այդ գումարները մնան իրենց մոտ և մեծ շահույթ բերեն»: