Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Քոչարյանը 2008թ-ի մարտի 2-ի լուսադեմին է տեղեկացել մարտի 1-ի լույս 2-ի գիշերը կատարված իրադարձությունների մասին:

«Պարոն Քոչարյանին անգամ չի էլ մեղսագրվում, որ ինքն է բանակին նման հրահանգ տվել։ Երբ մարտի 2-ին աշխատանքի է եկել, նոր զեկուցել են, որ այդպիսի բան է տեղի ունեցել։ Պարոն Քոչարյանին պոստ ֆակտում են զեկուցել առավոտվա իրադարձությունների մասին»,- նշել է Հայկ Ալումյանը։