Կորեայի Հանրապետությունն ԱՄՆ-ի հետ կայացած կոնսուլտացիաների հերթական փուլի ընթացքում համաձայնել Է մինչև մոտավորապես 1 միլիարդ դոլար ավելացնել Կորեական թերակղզու հարավում տեղաբաշխված ամերիկյան զորքերը պահելու հատկացումները:

Փետրվարի 4-ին այս մասին հայտնել Է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի երկու աղբյուր: Նրանց տվյալներով՝ համապատասխան համաձայնագրի գործողության ժամկետը սահմանափակված Է մեկ տարով:

Այնուհետև կողմերը կարող են այն երկարաձգել ևս մեկ տարով, ճշտել են հեռուստաընկերության աղբյուրները: Ինչպես տեղեկացրել Է KBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով դիվանագիտական մի աղբյուր, հենց ԱՄՆ-ն Է զիջումների գնացել ամերիկյան զորքերը պահելու ծախսերի վճարման հարցում: Ավելի վաղ ամերիկյան կողմը Հարավային Կորեայից պահանջում Էր մինչև 1,2 միլիարդ դոլար, ըստ որում անցյալ տարի Սեուլի վճարը կազմել Է 860 միլիոն դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: