ՀՀ ջրային կոմիտեի նախագահ նշանակված Ինեսսա Գաբայանը փետրվարի 6-ին ազատվել է պաշտոնից՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Ինեսսա Գաբայանին ազատել ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից»,- ասված է որոշման նախագծում:

Նշենք, որ Ինեսսա Գաբայանն այդ պաշտոնում էր նշանակվել 2018թ-ի հուլիսի 10-ին: