Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան մեղավոր է ճանաչվել կաշառակերության և փողերի լվացման մեջ և դատապարտվել է 12 տարի և 11 ամիս ժամկետով ազատազրկման: Այդ դատավճիռը դեռևս կարող է բողոքարկվել:

Դատարանն ապացուցված է համարել, որ Դա Սիլվան օգնել է շինարարական ընկերություններից մեկին պատվերներ ստանալ պետության կողմից վերահսկվող նավթային Petrobras կոնցերնից Սան Պաոլո նահանգի Անտիբայա քաղաքում՝ վերանորոգման աշխատանքների դիմաց, գրում է Deutsche Welle-ն dpa գործակալության վրա հղումով:

Լուլա դա Սիլվան բազմիցս է հայտարարել, որ կալվածքի սեփականատերն ինքը չէ, այլ իր ծանոթ գործարարը: Սակայն դատավոր Գաբրիելա Հարդթտը հիմնավորել է իր որոշումը այն հանգամանքով, որ գործարարն ու իր ընտանիքը որոշ ժամանակ օգտվել են անշարժ գույքից «որպես իրենց սեփականություն: