Հայաստանից 5 մարզիկ կմասնակցի դահուկավազքի աշխարհի առաջնությանը Ավստրիայի Զեեֆելդ քաղաքում:

Հայաստանցի մասնակիցներից 3-ի անունն արդեն հայտնի է.

Կատյա Գալստյան, Միքայել Միքայելյան, Թադևոս Պողոսյան:

Մյուս երկու մասնակիցները կորոշվեն Աշոցքում առաջիկա շաբաթ և կիրակի օրերին անցկացվելիք ՀՀ առաջնությունում, որը նաև ընտրական բնույթ կկրի:

Առաջնությունը կայանալու է փետրվարի 17- 28-ը: