Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ֆադեյ Թադևոսյանի առանձնատունը. Երևան` Արամի և Տերյանի փողոցների խաչմերուկ, 1930-ականների լուսանկար: Կառուցվել է 1910-ականների սկզբին և պատկանել է Երևանում ալյուրի մատակարարմամբ զբաղվող մեծահարուստ-գործարար Ֆադեյ (Թադևոս) Հովհաննեսի Թադևոսյանին։ Այս շենքում է 1923-ին հիմնվել Երևանի պետական կոնսերվատորիան:

Ներկայումս այստեղ է տեղակայված ՀՀ ԳԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը»։