Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

«Հարգելի լրագրողներ, տեղեկացնում եմ, որ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հունվարին դիմում եմ ներկայացրել ՔԿ նախագահի խորհրդականի պաշտոնից ազատվելու մասին։ Այս ընթացքում շարունակել եմ կատարել աշխատանքային պարտականությունները, քանի դեռ դիմումը, սահմանված կարգով, մակագրված չէր։

Մտադիր եմ իմ հետագա մասնագիտական գործունեությունը շարունակել մասնավոր ոլորտում»։