Հայաստանի ռուսական ռազմակայանի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները մարտական գործողություններ են փորձարկում լեռներում պայմանական հակառակորդի դիվերսիոն խմբերի դեմ:

«Կամխուդ» բարձրլեռնային զորափորձարանում հատուկ մարտավարական պարապմունքների ընթացքում հրահանգիչները զորամիավորման հետախույզներին սովորեցնում են գտնել, շրջափակել և ոչնչացնել պայմանական հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերը՝ դահուկներով տեղաշարժվելու անաղմուկ տեխնիկա կիրառելով լեռնային տեղանքում:

Պայմանական հակառակորդի խմբերի որոնումն իրականացվում Է ծովի մակարդակից ավելի քան 1,5 հազար մետր բարձրության վրա՝ քարտեզների և «Ստրելեց» հետախուզական համալիրների ժամանակակից GPS-նավիգատորների և «Ռատնիկ» հանդերձանքի օգտագործմամբ:

Նաև ուսուցման ընթացքում հետախույզները նորմատիվներ են կատարում հատուկ, տակտիկական, կրակային պատրաստությունից և հետախույզի հատուկ լեռնային գոտում խոչընդոտների հաղթահարումից:

Լեռնային տեղանքում գործնական պարապմունքներում ներգրավված են 200-ից ավելի զինծառայողներ և ավելի քան 50 միավոր ռազմական տեխնիկա: