Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ միաձայն ընտրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը:

Սիմոնյանը նշեց, որ կփորձեն անել առավելագույնը, որ մեր հանձնաժողովն օգտագործի խորհրդարանական դիվանագիտության բոլոր գործիքները։

«Պետք է անել ամենը՝ ազդելու Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի վրա»,- նշեց Սիմոնյանը:

Նա հավելեց, որ ԼՀԿ-ն կողմ է ԵՄ-ի հետ ռազմավարական գործընկերության հարաբերությունների ձեռքբերմանը: Նրա կարծիքով՝ համաձայնագրի վավերացման համար պետք է օգտագործել նաև մյուս պետությունների հետ խորհրդարանների կապը: