ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարական աշխատանքների ծավալը եռապատկվել է։

«Այն ծավալները, որոնցով առաջ էին գնում աշխատանքները, մեր գործուն ջանքերի շնորհիվ եռապատկվել են: Ի սկզբանե աշխատանքները շատ դանդաղ են ընթացել, և պրոցեսը հետ էր ընկել մինչև կառավարության փոփոխությունը: Մեր ջանքերը շարունակելու ենք գործադրել, որ մինչև ստանձնած ժամկետը աշխատանքներն ավարտին մոտեցվեն», - ասել է նախարարը:

Նա նշել է, որ այժմ աշխատանքներ են տարվում մայրուղու առաջին և երկրորդ տրանշներով նախատեսված շինարարական աշխատանքները նախատեսված ժամկետներում ավարտելու ուղղությամբ:

Արշակյանը հայտնել է նաև, որ տրանշ 1-ում ու նաև 2-ում որակի հետ կապված լուրջ խնդիրներ են հայտնաբերվել, և հարցը քննչական կոմիտեի վարույթում է։