Ուկրաինայի նախագահի թեկնածու, շոումեն Վլադիմիր Զելենսկին Լվովում նախընտրական հանդիպման ժամանակ ընդհարվել է նախկին զինվորականների հետ: Այս մասին հաղորդում է Газета-ն:

Աղբյուրի փոխանցմամբ` նախկին սպաները, որոնք ակցիա են իրականացրել Լվովի մշակույթի պալատի առջև, փակել են ընտրողների հետ հանդիպման եկած Զելենսկու ճանապարհը:

Ցուցարարները վիրավորական արտահայտություններ են արել նախագահի թեկնածուի հասցեին: Զինվորականներից մեկը շոումենին հարցրել է, թե նա ռուսներին եղբայր համարում է արդյոք, ինչին ի պատասխան Զելենսկին ասել է, որ ռուսներն ուկրաինացիների համար եղբայրներ չեն: