Գերմանական կինոթատրոնների աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել Բեռլինի Պոտսդամի հրապարակում` թատրոնի շենքի առջև, որտեղ ընթանում է Բեռլինի 69-րդ միջազգային կինոփառատոնը։

Գերմանիայի ամենախոշոր` Cinemaxx կինոթատրոնների ցանցի 100-ից ավելի աշխատակիցներ, դեղին բաճկոններ հագած, սուլիչներով և պաստառներով, պահանջել են աշխատավարձի բարձրացում` ժամավճարը 9,19 եվրոից հասցնել մինչև 12,63 եվրոյի:

Ակցիային մասնակցել են ոչ միայն Բեռլինի բնակիչները, նրանցից շատերը եկել են Գերմանիայի տարբեր քաղաքներից` Մայնցից, Համբուրգից, Դարմշտադտից և այլն: «Բեռլինալե»-ից որևէ արձագանք չի եղել: