Չինացի հնագետները Շանսի նահանգի (Հյուսիսային Չինաստան) Նանչժեն գերեզմանոցում հայտնաբերել են 18 հնագույն դամբարաններ: Դրանցից ամենաառաջինները վերաբերում են մ. թ. 12-13-րդ դարերին:

«Հայտանբերված 18 դամբարաններից 3-ը ավելի քան 800 տարեկան են: Պարզվել է, որ դրանք վերաբերում են Ցզին (1115-1234) և Յուան դինաստիաների կառավարման տարիներին (1271-1368)», - ասել է Շանսի նահանգի հնագիտության ինստիտուտի աշխատակից Վան Ցզյուն:

Ինչպես նշում է հնագետը, մնացած գերեզմանները պատկանում են ավելի ուշ ժամանակահատվածին: Երկու գերեզմանները վերաբերում են Մին դինաստիային (1368-1644), իսկ մնացածը 13-ը` Ցին դինաստիային (1644-1912):

Գիտնականը նաև նշել է, որ գերեզմաններում հայտնաբերվել են առնվազն 15 տղամարդկանց և կանանց մնացորդներ: Թաղման արարողության ժամանակ նրանց մարմինները դիակիզել են, և մոխիրները տեղադրվել ճենապակե սափորի մեջ: