Տասնյակ հազարավոր մարդիկ են դուրս եկել Մադրիդի փողոցներ` բողոքելով երկրի կառավարության և կատալոնական իշխանությունների միջև հնարավոր բանակցությունների անցկացման դեմ:

Ակցիային մասնակցել է մոտ 45 հազար ցուցարար:

Իսպանիայի աջակողմյան Ժողովրդական և «Քաղաքացիներ» կուսակցությունները հայտարարել են, որ երկրի վարչապետ Պեդրո Սանչեսի` Կատալոնիայի անկախության կողմնակիցների հետ բանակցելու նպատակով միջնորդ նշանակելու ծրագիրը հավասար է դավաճանության:

Նշվում է, որ ավելի վաղ, կատալոնական կողմը մերժել է Իսպանիայի կառավարության այդ առաջարկը և շարունակում է պաշտպանել այդ հարցով հանրաքվե անցկացնելու գաղափարը: