Ռուսաստանի առևտրի և արդյունաբերության նախարարությունը մշակել է փողոցային առևտուրը վերականգնելու ծրագիր: Այդ մասին «Российская газета»-ին ասել է նախարարի տեղակալ Վիկտոր Եվտուխովը:

Նա պարզաբանել է, որ այսօր Ռուսաստանում հազար մարդուն բաժին ընկնող առևտրային տարածքները երկու անգամ ավելի քիչ են, քան եվրոպական երկրներում: Միաժամանակ, ըստ փոխնախարարի, շատ արտադրողներ ցանկանում են իրենց ապրանքը վաճառել մանրածախ առևտրի կետերում, քան խանութներում: Նրա խոսքով` վերջին 10 տարում Ռուսաստանում շուկաների թիվը 5-6 անգամ նվազել է:

Փոփոխությունների ընդունման դեպքում Ռուսաստանի ամբողջ տարածքում կարող է գործել առնվազն 50 հազար փոքր խանութ: