Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն շնորհավորել է Օդեսայի ծովային ակադեմիայի շրջանավարտներին և նրանց խրախուսել ռազմածովային նավատորմի լեյտենանտի կոչումներով։

Շրջանավարտների շարքում են նաև նախորդ տարի Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ձերբակալված նավաստիներ Բոգդան Գոլովաշը և Վլադիսլավ Կոստիշինը:

«Ես հավատում եմ, որ Բոգդանն ու Վլադիսլավը լավ հրամանատարներ կդառնան և կպահպանեն մեր ռազմական ավանդույթները»,- գրել է Պորոշենկոն` Facebook-ում:

Ուկրաինայի նախագահի խոսքով` լեյտենանտի ուսադիրները նրանց սպասում են տանը:

Հիշեցնենք, որ 2018թ-ի նոյեմբերի 25-ին Կերչի նեղուցում ռուս սահմանապահները, Ռուսաստանի ջրային սահմանը խախտելու համար, շրջափակել էին Ուկրաինայի նավատորմի երեք նավ և ձերբակալել անձնակազմի 24 անդամի: