Բելգիայում «դեղին բաճկոններ» շարժման մասնակիցները հարձակվել են երկրի նախկին վարչապետ Էլիո Դի Ռուպոյի տան վրա: Այդ մասին գրում է Le Soir-ը:

Աղբյուրի հաղորդմամբ` ցուցարարները թակել են դուռը, ապա արկղեր են նետել տան ուղղությամբ` վնաս հասցնելով շինությանը:

Նշվում է, որ ոստիկանությունն արձագանքել է միջադեպին և ձերբակալել ակցիայի ավելի քան 30 մասնակցի:

Աղբյուրը գրել է, որ «դեղին բաճկոնները» բողոքի ցույցեր են անցկացրել Բելգիայի Մոնս քաղաքում: Սկզբում ակցիան խաղաղ է եղել, սակայն աստիճանաբար ցուցարարների գործողություններն ավելի ագրեսիվ դարձել: